Թուրքիայում ավտոբուսի հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել, որից մեկը երեխա (Տեսանյութ)
Թուրքիայում ավտոբուսի հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել, որից մեկը երեխա։ Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում ավտոբուս է հրդեհվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով 5 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», ավտոբուսում եղել են 37 մարդ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Քաղաքապետի խոսքով՝ ավտոբուսի սրահում սրճեփ սարքը բռնկվել է, վարորդը կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու խնդրել ուղևորներին դուրս գալ ավտոբուսից: Նրա խոսքով ավտոբուսից դուրս գալու պահին հրմշտոց է սկսվել: «Նախնական ենթադրությունն այն է, որ հինգ հոգի շնչել են թունավոր գազեր և մահացել հրդեհի հետևանքով», – ասել է Բալըքեսիրի քաղաքապետը։
Նշվում է, որ մահացածների թվում կա մեկ երեխա: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաները, ոստիկանները և հրշեջները: