Մամուլ

Թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք. Գորիսի քաղաքապետ

Թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք. Գորիսի քաղաքապետ

«Փաստինֆո»-ն գրում է․ «Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինքը մենակ տալիս է…» , – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հանձնարարել է Սյունիքի դիրքապահներին՝ հեռանալ դիրքերից, այդ թվում գլխավոր բարձունքներից, որոնք մինչ այդ ապահովում էին Սյունիքի անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյան

Ավելին՝ վերջնաժամկետ էր տրվել մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17։00, ինչն առաջացրել էր բնակչության ու համայնքապետերի դժգոհությունը։

Արդեն երկու օր է, ինչ սյունեցիները փակում են Գորիս-Կապան ավտոճանապարհը ու բացատրություն պահանջում իշխանություններից, քանի որ վերջիններիս որոշման արդյունքում վտանգվել է Սյունիքի անվտանգությունը, այլեւս ապահով չի լինելու Գորիս-Կապան երթեւեկությունը։

Ընդ որում, պարզ չէ, թե ինչ փաստաթղթի հիման վրա է Փաշինյանը որոշել ադրբեջանցիներին հանձնել ռազմավարական նշանակության տարածքները, երբ նոյեմբերի 10-ի փաստաթղթում այդ մասին չկա որեւէ հիշատակում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել