Մամուլ

Թե ինչ եղավ 80-ամյա թոշակառուի հետ․․․

Թե ինչ եղավ 80-ամյա թոշակառուի հետ․․․

Hraparak.am-ը գրում է․ Հրապարակին է դիմել 80-ամյա թոշակառու Էսֆիրա Քերոբյանը։ Մինչև վերջին տարիները բուժքույր էր աշխատում՝ ճանաչված, հարգված, գնահատված։ Ինչքա՜ն հիվանդների հետ է գործ ունեցել, միշտ եղել սիրված։ Ահա թե ինչ է պատմում․

Երկու ամիս առաջ իմ ընկերուհին՝ իմանալով, որ սոցիալական վիճակս ծանր է և չեմ կարողանում անհրաժեշտ դեղորայք գնել, ԱՄՆ-ից ինձ մի ծանրոց ուղարկեց։ Ունեմ շաքարային դիապեդ, արյան բարձր ճնշում , երիկամների հետ կապված խնդիրներ։

Ծանրոցով ուղարկել էր «պամպերսներ, շաքարը չափելու ապարատ, ստրիպնետ և մի բուռ չարաբաստիկ Մետֆորմինը։

Ինձ Հյուսիսային մաքսատանն ասացին, որ իրավունք չունենք դեղորայքը տալու, գնացեք Կաոկո մաքսատուն, վարձեք բլոգեր, որ կարողանաք ստանալ ծանրոցը։ Ինձ լիարժեք տեղեկություն չտվին, թե ինչ կարժենա այդ գործողությունները։

Կաոկո մաքսատունը գտնվում էր քաղաքի ծայրամասում, ստիպված էի օգտվել տաքսիներից։ Ամբողջ գործողությունների ընթացքում ես ծախսեցի իմ կենսաթոշակը, որը կազմում էր 45․ 000 դրամ։

Այն դեպքում , երբ կարող էին ինձ տալ մնացած պարագաները (բացի դեղից), իսկ դեղի հարցը կարող էին ինքնուրույն լուծել ու այրել։ Կան գրված և չգրված օրենքներ։ Չգրվածը մարդկայինն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել