Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները, որը ունի հակաճիճվային հատկություն
Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները, որը ունի հակաճիճվային հատկություն:
Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։
Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։
Թարխուն
Թարխունը օգտագործում են որպես հակալնդախտային եւ միզամուղ միջոց, մարսողության խանգարումների դեպքում։
Բույսը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։
Կլիմաքսի ժամանակ կանայք շատ պետք է թարխուն ուտեն։