Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան
Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները եւս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը եւ ռազմական գործողություններ սանձազերծել:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերելուց հետո միակ բանը, որ արել է ադրբեջանական կողմը, հրետանու մի փոքր ավելի քիչ օգտագործելն է:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում