«Ընկերներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ»․ Լևոն Քոչարյան
«Ընկերներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ»․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ճիշտ վարվել ուղղորդված վարկաբեկող, սուտ կամ մեծ մասամբ սուտ ինֆո տարածող նյութերի ու դրանք ստեղծող, տարածողների հետ, ովքեր չունեն ոչ մի բարոյական արգելք սուտ խոսելու և զրպարտելու հետ:
Օրինակ՝
1. Ամեն մի ստի արձագանքելը.
բայց արդյոք շատ ժամանակ հենց քո արձագանքով ավելի նշանակություն չես տալու էդ հիմարությանը: Մյուս կողմից էլ ասում են «դե բա թող հերքեն», բայց երբ հերքում ես ասում են «դե բա հո չէր ընդունելու…»:
2. Արձագանքել որոշ դեպքերում.
ավելի աղմուկ հանած կեղծ լուրերին արձագանքելը, որի դեպքում էլ ամեն հիմարություն տարածողները կասեն, «դե, եթե էն մեկը հերքելա, էս մեկը չի հերքում ուրեմն ճիշտա»:
3. Ընդհանրապես անտեսել.
ի սկզբանե ընդունել, որ միևնույն է, էդ ամենին հավատացողի համար հերքումը բան էլ չի փոխելու:
4. ??? »: