«Էս ի՞նչ սթրես է Ձեզ մոտ՝ էդ անունը լսելուց». Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանին
«Էս ի՞նչ սթրես է Ձեզ մոտ՝ էդ անունը լսելուց». Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանին
Հանրայինի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանում է Պետրոս Ղազարյանի հարցերին:
«Ասեք այն քայլերը, որոնք մեզ փրկելու են աղետալի սպառնալիքից»,- հարցրեց Պետրոս Ղազարյանը:
«Դրանք բանակցություններն են՝ մյուս երկու կողմերի միջև, որոնք հիմնված են լինելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի կարգավորումների վրա, որովհետև այն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է շարունակի մնալ նույն կարգավիճակով, մինչև 2025-ը»,- ասաց Էդգար Ղազարյանը:
«Դուք հիմա մեկը մեկին կրկնում եք իշխանության ասածները»,- արձագանքեց հաղորդավարը:
«Իշխանությունը լսե՞լ եք՝ ինչ է ասում: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է չէ՞, իշխանություն ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին… 2022-ի օգոստոսի 4-ին Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի…»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը:
«Էական չի՝ ես ում ի նկատի ունեմ, էական են Ձեր թեզերը, Ձեզնից պատմեք, ոչ թե Փաշինյանից»,- ընդհատեց Պետրոս Ղազարյանը:
«Էս ի՞նչ սթրես ա Ձեզ մոտ… Էդ անունը լսելուց շատ մի անհանգստացեք»,- արձագանքեց հասարակական-քաղաքական գործիչը:
Տեսանյութը ստորև