Էջմիածինը «խելացի» կանգառներ կունենա. Դիանա Գասպարյանը ներկայացրել է մանրամասները
Էջմիածինը «խելացի» կանգառներ կունենա, որոնց նախնական տարբերակը ներկայացվում է ստորև: Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով: Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր),
Էլեկտրոնային սարքերի լիցքավորում,
Անվճար Wi-Fi,
Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ,
Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ,
Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար,
Վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար,
Բանկոմատ, վճարային տերմինալ,
Գովազդ,
Ստենդ անվճար հայտարարությունների համար,
Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 6-8 այդպիսի կանգառ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ «խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու:
Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը» ,-մանրամասն ներկայացրել է Գասպարյանը: