Ազատ խոսք

Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը․ Ռուբեն Մխիթարյան

Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը․ Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Էրեխեք:))) Ես իհարկե հասկանում եմ, որ դուք էնքան պարապ եք, որ ֆեյսբուքին իմ էջի վրա բողոքներ եք գրում, խաբար-բզիկություններ եք անում, նեղվում եք, բայց ախր վերջին հոլովակն էլ դիմակ դնելու ագիտացիա էր, լրիվ ձեր սրտով, ախր էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը:)))

Ֆեյսբուքը մինչև հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը (շատ սիմվոլիկ է) արգելափակել է տեսահոլովակներ ներբեռնելու իմ հնարավորությունը: Որովհետև պարզվում է, ուղիղ ամիս ու կես «էրեխեքը» բողոքել են:))) Դե ուրեմն բռնվեք, էրեխեք, հունիսի 1-ին բան չմնաց:)))

Խելքներիդ դուռ դրեք ու գործով զբաղվեք, յա:))

Հ.Գ. Բայց դիմակ դրեք, ժողովուրդ ջան, անկախ ամեն ինչից, դրեք, տեսնենք, թե երբ կվերջանա էս պատուհասը»:

Կիսվել