Աշխարհ

Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխել են Թեհրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիրաբդոլլահյանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց մարմինները տեղափոխել են Թեհրան։

IRIB հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թեհրան է ժամանել նախագահական ինքնաթիռը։ Էբրահիմ Ռաիսիի աթոռին սև ժապավեն է դրված եղել։ Իրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա ծննդավայր Մաշհեդ քաղաքում:

Նշենք, որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։

raisi zoher

Ուղղաթիռում էին նաև, արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիրաբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի գվարդիայի ղեկավարը։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

uxxatir zoher
Կիսվել