Զորամասի տարածքը նկարահանող արտասահմանցիներին բերման ենթարկեցին
Զորամասի տարածքը նկարահանող արտասահմանցիներին բերման ենթարկեցին
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ Արթիկ քաղաքի զորամասի տարածքը տեսանկարահանում էին երկու արտասահմանցի քաղաքացիներ։
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ եք անում, մեկը վարժ հայերենով պատասխանեց, որ իրենք Էստոնիայի քաղաքացիներ են և ուղղակի նայում են, թե ինչ-որ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, քանի որ ծառայել է այդ զորամասում։
Քիչ անց ոստիկանության երկու աշխատակից մոտեցան, կարճ զրույցից հետո նրանց բերման ենթարկեցին։