Զովունիի գերեզմաններում պահակի վրա հարձակում չի եղել. ինքն է կազմակերպել, հրկիզել է մեքենան, ապա մերկացել և կապել իրեն
Զովունիի գերեզմաններում պահակի վրա հարձակում չի եղել. ինքն է կազմակերպել, հրկիզել է մեքենան, ապա մերկացել և կապել իրեն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նոր մանրամասներ են պարզել հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրև ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով:
Ոստիկանների կողմից իրականացված հսկայածավալ, ճիշտ և գրագետ գործողությունների արդունքում Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության ձևացում: Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը՝ լինելով ոչ սթափ և ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետև մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երևանի թիվ 13 ջոկատի փրկարարները բժիշկերի հետ նրան տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 23:10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել էին վառվող ավտոմեքենա և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել էին կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:
Հրշեջները իրենց վրայից հանել էին հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել էին, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն էր, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ: