Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա
Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել Լավրով-Մնացականյան-Բայրամով բանակցությունները։ Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են եղել։