Զոհված զինվորի ընտանիքն այլևս անօթևան չէ. կառավարությունը բնակարան նվիրեց որդեկորույս մորը
Զոհված զինվորի ընտանիքն այլևս անօթևան չէ։ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող 1 սենյականոց բնակարանը՝ 45.2 քմ մակերեսով, կառավարության որոշմամբ հատկացվեց հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորի ընտանիքին։
Նրանց 20 ամյա զինծառայող որդին՝ Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, զոհվել էր 2017թ.-ի նոյեմբերի 4-ին, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով։
Բնակարանը, որ մինչ այժմ գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում և գնահատված է 10 620 000 դրամ, կառավարության որոշմամբ անհատույց կտրամադրվի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մորը` Նունե Հակոբյանին։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ այս ընտանիքն անօթևան է, և մայրը` երկու երեխաների հետ, մինչև այժմ ստիպված է եղել բնակվել վարձով։