ՄամուլՏեսանյութ

«Զոհված զինվորի դեր էր խաղում միջոցառման ժամանակ, ասես ճակատագիր լիներ». ուսուցիչները՝ Ռուդիկի մասին (Տեսանյութ)

«Զոհված զինվորի դեր էր խաղում միջոցառման ժամանակ, ասես ճակատագիր լիներ». ուսուցիչները՝ Ռուդիկի մասին (Տեսանյութ)

Երեկ հակառակորդի կրակից զոհված Ռուդիկ Ղարիբյանի ուսուցիչները նրա մասին արտահայտվելիս միաբերան նշում են` լուսավոր մարդ էր։ Ալավերդու թիվ 9 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Ռուդիկը, ուսուցչական ամբողջ անձնակազմը ցավով ու մղկիտով է վերհիշում` ինչ համեստ ու կարգապահ էր նա ամեն հարցում։

rudik

ArmLur.am-ի հետ զրույցում Ռուդիկի դասղեկը հիշեց` ինչպես էր միջոցառումներից մեկի ժամանակ զոհված զինվորի դեր խաղում։ «Ասես ճակատագիրը կանխորոշել էր»-, արցունքն աչքերին նշում է զոհված զինվորի դասղեկը։

Զոհված հերոսներից կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել