Զինվորների համար նախատեսված գուլպաները 80-150 դրամով վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնում
Զինվորների համար նախատեսված գուլպաները 80-150 դրամով վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնում։ Այս առնչությամբ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանը հայտարարություն է տարածել։
«2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՄԻՊ գրասենյակի չհայտարարված այցի ընթացքում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթևանների ժամանակավոր կացարանում հայտնաբերված և մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված «խախտումների» վերաբերյալ, մասնավորապես՝ «Զինվոր» գրությամբ ձմեռային գուլպաների առկայության փաստի մասին, նույն բարեգործական հիմնադրամը հայտարարում է, որ հիմնադրամի աշխատակիցների ուժերով 2020 թվականի հունվարի 10-ին բացահայտվել է, որ հիշյալ գուլպաները արտադրված են Հայաստանում գործող ՍՊԸ-ներից մեկի կողմից և, ըստ սեզոնային տեսականու՝ 80-150 ՀՀ դրամ գնով ազատ վաճառվում են «Առինջմոլ» վաճառքի կենտրոնի համապատասխան տաղավարներից մեկում:
ՄԻՊ-ի կողմից հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ մեր փաստարկները կներկայացնենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համապատասխան տեղեկանքն ստանալուց և պաշտպանի գրասենյակի հետ համատեղ քննարկելուց հետո»:
Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան: