Զինվորական արարողակարգով հուղարկավորեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Սերյոժա Գրիգորյանին
Զինվորական արարողակարգով հուղարկավորեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Սերյոժա Գրիգորյանին
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներից մեկն էլ Գյումրու Անի թաղամասի բնակիչ, 19-ամյա ժամկետային զինծառայող Սերոժն էր:
Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցուց այսօր եկեղեցական ու զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ժամկետային զինծառայող 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին։
Նրա զոհվելու լուրը պաշտոնապես հաստատվել է, թաղամասում սև ժապավեն է երեկվանից փակցված:
Սերյոժան տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր դպրոցահասակ քույր։
Երիտասարդը բանակից պիտի վերադառնար 3 ամիս անց։
Սերյոժա Գրիգորյանը զոհվել է Մարտունիի շրջանում։