Զինվորականները պայման են դրել Փաշինյանի առաջ
Զինվորականները պայման են դրել Փաշինյանի առաջ
Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հայտարարությունը տարածվելուց հետո այցելել է ԶՈՒ Գլխավոր Շտաբ որտեղ հանդիպել է ԶՈՒ բարձրաստիճան զինվորական կազմի հետ, որից հետո Փաշինյանը տեսանյութ հրապարակեց։
Սակայն, մեզ փոխանցված տեղեկությունը հաստատում է, որ հանդիպմանը զինվորականները պայման են դրել Փաշինյանի առաջ։ Նախ պայմանավորվել են որ հանդիպումը կլինի շատ կարճ, նկարահանումը սահմանափակ, որևէ այլ խոսք, բացի Փաշինյանի խոսքից չի տեսագրվի ու հրապարակվի։ Մի քանի բարձրաստիճան գեներալ, ընդանհրապես հրաժարվել են մասնակցել, իսկ ներկաները, պայման են դրել Փաշինյանի առջև։
Զինվորականները նախ, հաստատել են իրենց դիրքորոշումը, բայցև համաձայնել են ընդունել նրան, քանի որ պետության գինն իմացող մարդիկ են։ Զինվորականները ասել են, որ չեն պատրաստվում այս ամենը կուլ տալ, և հաստատում են իրենց պահանջը՝ հրաժարական պետք է տա։
Հորդորել են, որ գնա «հարցերը, խաղաղ ճանապարհով լուծի», «հանկարծ չմտածեք թե սենց եկաք, ընդունեցինք, անցնելույա գնա, ամեն բան ուժի մեջ է»։