Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին
Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին
Ղարաբաղում կալանավորված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին, Trend-ին ասել է գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
«Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Էդուարդ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ», – ասել է Շահիդովը։
Մարտիրոսովը ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից ձերբակալվել է Զանգիլանի շրջանի տարածքում։