Մամուլ

Զինծառայողը ստիպված է եղել ինքնակամ լքել զորամասը․ փաստաբանը տեսակցել է զինծառայողին

Զինծառայողը ստիպված է եղել ինքնակամ լքել զորամասը․ փաստաբանը տեսակցել է զինծառայողին։

Սյունիքի մարզի Կապան քաղաքի զորամասերից մեկի անհետացած և նախօրեին հայտնաբերված զինծառայողի փաստաբան` Հայարփի Սարգսյանը Bavnews.am-ի հետ զրույցում մի շարք կարևոր տեղեկություններ հաղորդեց։

Փաստաբանի փոխանցմամբ եղել են այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով զինծառայողը ստիպված ինքնակամ լքել է զորամասը։

«Այս պահին իր խնդիրների վերաբերյալ հայտարարություն չեմ անի՝ ելնելով քննության և վստահորդիս շահերից։ Նշեմ նաև, որ քրեական գործ չի հարուցվել, նա որևէ կարգավիճակ չունի։

Գտնվում է Երևանում՝ ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում։ Եվ նաև անհրաժեշտություն կա զորամասը փոխելու», – ասաց փաստաբանը: