Զելենսկին հայտնել է ռուսների կորուստների մասին
Զելենսկին հայտնել է ռուսների կորուստների մասին
Ռուսական բանակի ընդհանուր մարդկային կորուստները մոտենում են 65 հազարին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում:
«Հակառակորդի միայն մարդկային ընդհանուր կորուստներն արդեն մոտենում են 65000-ի: Այդքան ՌԴ քաղաքացի իրենց կյանքը տվեց Կրեմլում մի քանի մարդկանց՝ իրականությունն անտեսելու հնարավորության համար:
Դե, հիշեցնեմ Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում. մասնակցել այս հանցավոր պատերազմին. բոլոր նրանք, ովքեր հանձնվում են ուկրաինական գերությանը, փրկում են իրենց կյանքը»,- ասաց նա։