Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վերջերս Կիև այցելած ամերիկացի սենատորներին կոչ է արել չսպասել Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիային՝ պատժամիջոցներ կիրառելու համար, և սահմանափակումները կիրառել արդեն այսօր, հայտնում է Axios պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Նախագահը հստակ հասկացրեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները պետք է կիրառվեն հիմա»,- ասել է Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում հորդորել է խուճապի չմատնվել «ռուսական սպառնալիքի» մասին լուրերից։