Զարթնու’մ է լաոն, զարթնու’մ է ազգս. Արմեն Աշոտյան
Զարթնու’մ է լաոն, զարթնու’մ է ազգս. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Ես հայի ցա’վը տանեմ։
Զարթնու’մ է լաոն, զարթնու’մ է ազգս»։
Ապա շարունակելով գրառումների շարքը՝ Աշոտյանը ևս մեկ գրառում է կատարել․
«Նիկոլ, այսօր եւ վաղը հայ ժողովուրդը ոգեկոչելու է իր նահատակների հիշատակը։
Իսկ հետո գալու է քո հետեւից։ Որովհետեւ դու հին ցավին գումարեցիր նորը։ Որովհետեւ առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը։
Որովհետեւ նախնիների ոսկորներին ավելացրեցիր երիտասարդների աճյուններ։ Որովհետեւ որպես «ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ»։