Զարեհ Սինանյանը մի տղամարդու հետ զվարճանում է ակումբներից մեկում
Hraparak.am-ը գրում է․ Թվում է, թե Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը պետք է այս օրերին բացառապես զբաղված լիներ սփյուռքը համախմբելով և ոտքի կանգնեցնելով, որպեսզի մեր հայրենակիցները իրենց ապրած երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրեին Ալիևի անթաքույց սպառնալիքների և Բաքվում հայ գործիչների խոշտանգումների վրա, դեռ ամանորյա տոնական տրամադրության մեջ է:
Նա հունվարի 17-ի գիշերը՝ հայ ռազմաքաղաքական ղեկավարության ստորացուցիչ դատավարության մեկնարկի օրը մի տղամարդու հետ զվարճանում է երեւանյան ակումբներից մեկում։
Մինչդեռ այս պաշտոնյան գերիների ազատության գործում ահռելի անելիք ունի, եւ գիշեր-ցերեկ աշխատելու փոխարեն փաստորեն ակումբներում կյանքն է վայելում։ Գոնե այդ ողբերգական օրը որևէ իշխանավոր հանդես չեկավ դատապարտման խոսքով: