Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է պատահարի մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է պատահարի մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։
«Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։
Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան – Մեղրի հատված:
Ընկերության անձնակազմի օպերտաիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:
Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին»,- նշված է հաղորդագրության տեքստում: