Մամուլ

«Երևի մտածել են՝ մեծահարուստ պաշտոնյա եմ». փոխոստիկանապետի տնից 3 մլն դրամի ոսկեղեն են գողացել

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից երեկ՝ դեկտեմբերի 20–ին, գողացել են 5 կտոր ոսկի,  որի ընդհանուր արժեքը գերազանցում է 3 մլն դրամը։

«Իմ ամբողջ ունեցածը դա է եղել։ Ստուգվում է նաև այն վարկածը, որ իմացել եմ՝ իմ տունն է, դրա համար են մտել։ Բանալիների հարմարեցմամբ բացել են դուռը, մտել, թաքստոց են ման եկել, որովհետև գույքս ջարդած է։ Ապրանքագիտական փորձաքննություն է նշանակված վնասը ճշտելու համար։ Երևի մտածել են՝ մեծահարուստ պաշտոնյա եմ»,– ասաց Հովհաննես Քոչարյանը։

Աղբյուր՝ news.am

Կիսվել