Մամուլ

Երևան քաղաքին նվիրվել է «Բելառուս 622» տրակտոր․ ֆոտո

Երևան քաղաքին նվիրվել է «Բելառուս 622» տրակտոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, որ միայն Կամազ չի, որ նվեր է ստանում քաղաքը, այլեւ այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։

«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, քաղաքին «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին:

Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»:

Կիսվել