Մամուլ

Երևանում 62-ամյա քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

Երևանում 62-ամյա քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից։ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 տան 2-րդ հարկից (գտնվում է գիտակից վիճակում):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Կիսվել