Երևանում վրացի լրագրողը հարձակվել է Պուտինի վրա. Տեսանյութ
Երևանում վրացի լրագրողը հարձակվել է Պուտինի վրա։
ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անց է կացվում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը. «Ե՞րբ եք սկսելու կատարել ձեր պարտականությունները»,- բացականչել է լրագրողը:
Ռուսաստանի նախագահը շուրջն է նայել, ժպտացել և պատասխանել. «Մենք միշտ կատարում ենք»:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի։