Մամուլ

Երևանում վերելակ չի ընկել. ՆԳՆ-ն հերքում է

Երևանում վերելակ չի ընկել. ՆԳՆ-ն հերքում է

ՀՀ ՆԳՆ–ն հերքում է, որ այսօր Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի վերելակը 4-րդ հարկից պոկվել և ընկել է 1-ին հարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ «Ունիսոն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց շենքի վերելակը 4–րդ կամ 5-րդ հարկից ընկել է առաջին հարկ, իսկ ներսում եղած կինը վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ պարզապես վերելակի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։

Դուռը բացվել է տեղի ուժերով և ներսում գտնվող քաղաքացին հոսպիտալացվել է մինչև փրկարարների կանչի վայր հասնելը։

Կիսվել