Երևանում ձերբակալվել են հայհոյող երիտասարդների, ովքեր կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը
Երևանում ձերբակալվել են հայհոյող երիտասարդների, ովքեր կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին՝ ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների:
Նրանք, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել:
Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն դեպքի վայրում հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: