Երևանում երկրաշարժ է զգացվել
Երևանում երկրաշարժ է զգացվել
Համացանցում քաղաքացիները գրառում են կատարում, որ Երևան քաղաքում երկրաշարժ են զգացել։ Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, սակայն քաղաքացիները այն զգացել են։
Bavnews.am-ի խմբագրությունը տեղեկություն ստացավ, որ Գյումրիում այն ավելի ուժգին են զգացել։ Օգտատերերը տարբեր գրառումներ են կատարում այս ամենի վերաբերյալ։
«Զգացիք երկրաշարժը», «լավ երկար էր էս անգամ», «զգացիք հրաբուխը», «Երկրաշարժ… 5 բալ կլիներ մոտավոր», «երկրորդ անգամ մեկ շաբաթում թեթև երկրաշարժեր միայն ե՞ս եմ զգում։ Ոչ բալ գիտեմ, ոչ էլ ասող կա», «Երկրաշարժ․ Անցած տարի հենց այս օրն էլ եղավ երկրաշարժ»- այսպիսի գրառումներ են կատարում օգտատերերը։