Մամուլ

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի) և ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Արման Պապյանի) գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։

Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ կատարվել էր հետախուզում։

spanutyun gazel

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, բաժնի պետ Սիմեն Հարությունյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի հետ եղել են 1 տասնյակից ավելի հասցեներում, որտեղ ենթադրյալ կասկածյալը, հնարավոր է, թաքնված լիներ։

Ի վերջո, երեկ՝ ապրիլի 19-ին, բացատրական աշխատանքների արդյունքում այսօր լուսաբացին Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

Կիսվել