Երևանում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան
Երևանում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան
Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կողմից Էրեբունու ոստիկանություն դիմած ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները շրջայցի ժամանակ պարզել են, որ Ազատամարտիկների փողոցին հատող՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգում տեղադրված նստարաններից մի քանիսը գողացել են:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տականքը կամ տականքները հերոսների այգուց գողացել են 11 հատ նստարան: