Մամուլ

Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը

Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փաստով:

Այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01:50-ի սահմաններում, իր խանութից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Շահնազարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ Ռոսիա փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի սրահի մուտքի դուռը բացելու եղանակով մտել են ներս և դրամարկղից հափշատել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:

xanut

Գ. Շամշյանի տեղեկություններով, խանութին պատճառվել է նաև գույքային վնաս, իսկ դրամարկղից էլ տարել են մոտ 250 հազ. դրամ:

Գողությունից ժամեր առաջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 40-ամյա Ընծա Դ.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ից մինչև 22:40-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող, իր կողմից կայանված Kia մակնիշի ավտոմեքենան:

Նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ: Այս դեպքում ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախաատրաստում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավտոմեքենան փախցրած գողին կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների, Աբովյան քաղաքում խանութը թալանել են Ընծա Դ.-ի ավտոմեքենան փախցողները:

Կիսվել