Մամուլ

Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել. ինչ է կատարվել

Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել. ինչ է կատարվել

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի աշակերտներից մեկը նույն դպրոցում սովորող աղջկա հետեւից արտահայտություններ է արել, գործին խառնվել են աշակերտուհու եղբայրները, որից էլ սկսվել է կռիվ կինոն:

Արդյունքում, աղջկա հասցեին արտահայտություններ թույլ տված տղայի հայրն իմանալով, որ իր տղայից պարզաբանումներ են պահանջել, թիկնապահների հետ մտել է դպրոց ու ծեծի ենթարկել աղջկա եղբայրներին և այլ տղա աշակերտների:

Հավելենք, որ ոստիկաններն այս պահին դպրոցում գորոծողություններ են իրականացնում:

Դպրոցից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայրը, որը թիկնապահներով մտել է դպրոց, ըստ ծնողների, ՀՀ պաշտոնյա է, որի մասին տեղեկություններ կհայտնենք քիչ անց:

Կիսվել