Մամուլ

Երևանի քաղաքապետարանը Ֆորշին բնակարան կնվիրի

Երևանի քաղաքապետարանը Ֆորշին բնակարան կնվիրի

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որի ժամանակ կքննարկվի Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին հարցը:

Ավագանին կորոշի թույլատրել Երևանի քաղաքապետին՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:

«Սիրված երգիչը բնակվում է վարձակալական հիմունքներով:

Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,- ասված է որոշման մեջ:

Կիսվել