Մամուլ

Երևանի դպրոցներից մեկի 2-րդ հարկից 31-ամյա կին է ընկել ու մահացել

Երևանի դպրոցներից մեկի 2-րդ հարկից 31-ամյա կին է ընկել ու մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

diak dproc

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարազդատ Գևորգյանը, Լաերտ Հայրապետյանը, Կոլյա Հարությունյանը:

Ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվում էր և աշխատանքներն արդեն ավարտվել էին ու կատարվում էին մաքրման աշխատանքներ և այսօր Լիլիթ Զ.-ն  2-րդ հարկի մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել