Մամուլ

Երևանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր

Երևանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր։ Այս մասին տեղեկացնում է Լուսինե Հովսեփյանը։

Ծառայությունն, ըստ նրա, կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ: «Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։

Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին եւ գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00։

Քանի որ սնունդի մասին շատերն են հարցնում, էստեղ գրեմ, որ բոլորը տեսնեն։ Երկարացված օրվա ընթացքում սնունդ չի տալու մանկապարտեզը, ծնողները կարող են չփչացող որևէ ուտելու բան ուղարկել երեխայի հետ երեկոյան ժամերի համար»,- մանրամասնում է նա։

Կիսվել