Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ վարժանքներից, բայց զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ․ Լավրով
Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ վարժանքներից, բայց զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ․ Լավրով
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է, որ ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի երկիրը փորձում է ներթափանցել Հարավային Կովկաս։
«Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է Լավրովը։