Երկրի ղեկավարը նստած համացանցով մեկնաբանությունների է պատասխանում, այդպիսով երկիր չեն ղեկավարում․ Կարինե Աճեմյան (Տեսանյութ)
Երկրի ղեկավարը նստած համացանցով մեկնաբանությունների է պատասխանում, այդպիսով երկիր չեն ղեկավարում։ Այս մասին «Հայելի» ակումբում տեղի ունեցաց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը։
«Նիկոլ Փաշինյանը եթե եկել է, որ բոլորին ենթարկի իրեն և անի այն ամենը, որ այս երկիրը դառնա տոտալիտար երկիր, ես կարծում եմ, որ ուղիղ ճանապարհին է և շատ արագ կիրականացնի այդ քայլերը:
Երբ երկրի ղեկավարը նստած համացանցով մեկնաբանությունների է պատասխանում, ես համարում եմ այն աննախադեպ, որովհետև այդպիսով երկիր չեն ղեկավարում։ Եթե հետևեք համաշխարհային մամուլին, կտեսնեք, որ Հայաստանն իզգոյի կարգավիճակում է հայտնվում:
Որևէ մեկը չի խրախուսում ոչ պոպուլիզմ, ոչ հեղափոխություն, բոլորը հասկացել են, որ այն ուղիղ անդունդ է, իսկ մենք մոտ մեկուկես տարի անցել է հեղափոխությունից, դեռ խոսում են հեղափոխությունից, որովհետև որևէ անելիք չունեն, որևէ օրակարգ չունեն, որևէ ծրագիր կապված երկրի հետ չունեն, մանիպուլյացիաներ են տնտեսությանն առնչվող բոլոր թվերը»: