Երկրաշարժ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Երկրաշարժ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան), հայտնում է minval.az լրատվականը՝ հղում տալով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրությանը։
РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին նաև հայտնում է, որ Կասպից ծովում 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«Կասպից ծովում 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,-նշել են սեյսմոլոգիական ծառայության կենտրոնում:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են ժամը 04:02-ին՝ 44 կմ խորության վրա:
Նշենք, որ երեկ գիշերը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյուն, խոշոր հրդեհ է բռնկվել։