Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց. Տիգրան Ուրիխանյան
«Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ցավակցել է այսօր տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին:
«Խորը վշտով ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ այսօր ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է։ Բոլոր 180 մարդիկ զոհվել են։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։