Երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ․ Բայրամով
Երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ․ Բայրամով
«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այդ սկզբունքներն ընդունելի չեն»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, ավելի ուշ հաղորդվել է Հայաստանից 6 առաջարկի մասին: «Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների:
Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Բայրամովը նաև հայտնել է, որ Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։
«Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում մենք ներկայացրել ենք մեր առաջարկները հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,- ասել է Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Երևանին ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել. պետք է ղեկավարվի ավելի բարձր մակարդակով, որը ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարողը պետք է լինի փոխվարչապետի մակարդակով»։
Ըստ Բայրամովի, Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի վերաբերյալ. «Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին հանդիպումը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը»։