Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 32-ը չի զեկուցվում:
«SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում». կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը:
Տեսանյութը ստորև