Մամուլ

Երկիրը ունի ղեկավար՝ Արմեն Սարգսյանն է․ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։

ՀՀ Սահմանադրություն, հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով» ,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Կիսվել