Երեք տարբերակ կա ընտրություններից հետո․ Լևոն Տեր-Պետրոսյան (Տեսանյութ)
Երեք տարբերակ կա ընտրություններից հետո․ Լևոն Տեր-Պետրոսյան (Տեսանյութ)
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, սա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ»,-ասաց նա:
Խոսելով ընտրությունների մասին՝ առաջին նախագահը նշեց, որ քաղաքական առումով նորմալ չէ, որ 27 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, սակայն սա է ժողովրդավարությունը. «Սա պառլամենտական կործանում է մեզ համար նշանակում, պետք է պարտադիր դառնալ նախագահական, Սերժի ամենամեծ սխալը սա էր, ահավոր բան է:
Երեք տարբերակ կա այս ընտրություններից հետո՝ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտը կամ չգիտեմ որևէ մեկը, որը քիչ հավանական է, և կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու և մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ:
Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի, անկախ արդյունքերից, մենք արդեն դրա մասնագետներն ենք»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում