Երեխայի դաստիարակության 15 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից
Երեխայի դաստիարակության 15 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից: Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է ( Ջ. Դյուին, Գ. Կերշենշտեյները, Ա. Մակարենկոն) , ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում:
Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն:
Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից ծնողների համար մշակված 15 պատվիրանները՝
1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:
7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
8. Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:
9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային: