Աշխարհ

Երբ ուսուցչուհին պարզեց, թե ինչու է տղայի մազերն ու ձեռքերը այս վիճակում, չկարողացավ զսպել հուզմունքը (ֆոտո)

Երբ ուսուցչուհին պարզեց, թե ինչու է տղայի մազերն ու ձեռքերը այս վիճակում, չկարողացավ զսպել հուզմունքը։

Սա չինացի երեխայի նկար է, ով եկել էր դպրոց տարօրինակ մազերով։ Նրա նկարը ամբողջ աշխարհով տարածվել է մեծ արագությամբ։ Անհնար է ուշադրություն չդարձնել այս նկարին, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս կարդալ այս պատմությունը։

8 տարեկան Վան Ֆումանը ապրում է Չինաստանում։ Քանի որ նրա ծնողները ստիպված են իրենց քաղաքից դուրս աշխատեն, նա ապրում է իր տատիկի հետ։

Վանի դպրոցը գտնվում է գրեթե 5 կիլոմետր իր տանից հեռու, դրա համար էլ տղան ստիպված է ամեն օր մի քանի ժամ ծախսել, որպեսզի հասնի դպրոց, իսկ դասերից հետո վերադառնա տուն։

Հիմա, երբ ձմեռ է և այնտեղ եղանակը շատ ցուրտ է, այդ պատճառով էլ երեխան ավելի մեծ դժվարությամբ է հասնում դպրոց։ Ջերմաստիճանը այնտեղ հաճախ հասնում է -9 աստիճանի։

Որպեսզի ցույց տան, թե ինչ դաժան պայմաններում է երեխան ստիպված գալիս դպրոց՝ կրթություն ստանալու նպատակով, դպրոցի տնօրենը որոշել էր նկարել նրան և հրապարակել այդ նկարները համացանցում։

Երբ ուսուցչուհին

Վան Ֆումանի նկարը տարածվել էր համացանցում, մեծ արագությամբ։ Նկարում երևում է, թե ինչպես է փոքրիկ տղայի գլուխը ամբողջովին սառել, իսկ այտերը ցրտից և միգուցե արդեն ջերմությունից կարմրել։

Ինչպես հայտնել է դպրոցի տնօրենը, երեխան որոշել է էքստրեմալ եղանակային պայմաններում գալ դպրոց, քանի որ ունեցել է ստուգողական աշխատանք։

Հաշվի չառնելով եղանակային պայմանները, Վանը ճիշտ ժամանակին հայտնվել էր դպրոցում, սակայն անգամ այնտեղ մինչև ստուգողականը վերջացնելը նույնիսկ չէր անցել նրա ձեռքերի ցրտահարությունը։

Իր արարքով տղան ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է նրա համար կրթվելը։

Երբ ուսուցչուհին
Կիսվել