ՄամուլՏեսանյութ

«Երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, ինչո՞ւ չձերբակալեցիք Նիկոլին»․ Մհեր Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին

«Երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, ինչո՞ւ չձերբակալեցիք Նիկոլին»․ Մհեր Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։

Նիկոլը ձերբակալվեց՝ «Մարիոթի» հանդիպումից հետո:

– Նա ձերբակալվեց 22-ին՝ ապրիլի 22-ին: Ես ենթադրում եմ, որ հարցը հետևյալն է` ինչո՞ւ ձերբակալեցիք, հետո ինչո՞ւ ազատ արձակվեց:

– Ուզո՞ւմ եք սպասեմ, պատասխանը լսեմ, նոր հարցը տամ: Եթե Ռադիոտնից հետո չձերբակալվեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից հետո ձերբակալվեց:

– Տարբերությունը շատ մեծ էր: Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, և նրանք արդեն կարմիր գծերը հատել էին:

nikol pashinyan serj sargsyan

Հենց դրա համար էլ ես չընդդիմացա իրավապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրավապահների որոշումը, եթե ճիշտ է, և եթե դրանից հետո կարող էր հանդարտություն տիրել, ապա թող ձերբակալեն: Միևնույն է, ես ամսի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան արդեն մտածում էի հրաժարականի մասին:

Անկախ նրանից կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի՝ ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի:

Տեսանյութը ստորև

Կիսվել